Հռոմի պապն աղոթել է Air Asia-ի անհետացած օդանավի ուղևորների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթել է Air Asia  ավիաընկերության` Սինգապուր թռչող օդանավի  և Հոնիական ծովում այրվող նավի ուղևորների փրկության համար: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` վկայակոչելով Վատիկանի ռադիոյին:

«Ես մտքով նրանց հետ եմ, ովքեր գտնվում են Ինդոնեզիա-Սինգապուր չվերթի անհետացած օդանավում: Ես նրանց կողքին եմ սիրով ու աղոթքով», – ասել է Հռոմի պապը` հանդես գալով ավանդական կիրկանօրյա «Անգելուս» քարոզով:

Հոգևորականն աղոթել է նաև իտալական Norman Atlantic նավի ուղևորների համար, որը բռնկվել է Հոնիական ծովում: Նավում 466 ուղևոր է գտնվել, որոնցից 150-ն արդեն փրկվել են:

Հիշեցնենք, որ Մալազիական ավիաընկերությանը պատկանող Air Asia А320 աէրոբուսը պարզապես անհետացել է ռադարներից: Թե ինչ է պատահել օդանավին, պարզ չէ: Օդանավի անհետացման վերաբերյալ տարբեր վարկածներ են հնչում: Հիմնական վարկածներից մեկի համաձայն օդանավի անհետացման պատճառն է եղել վատ եղանակային պայմանները կամ վառելիքի պակասը: Նաև հայտնի է, որ օդանավի անհետացումից մի քանի րոպե առաջ օդանավի անձնակազմը երթուղին փոխելու թույլտվություն է խնդրել:




Լրահոս