Հունաստանում ձերբակալել են «Նոյեմբերի 17» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Քրիստոդուլոս Քսիրոսին: Վերջինս փախուստի էր դիմել անցյալ տարի հունվարի 6-ին, երբ իրեն արձակուրդ էր շնորհվել ընտանիքին այցելելու համար:
Քսիրոսին դատապարտել են ցմահ ազատազրկման` ահաբեկչություններ ու սպանություններ կազմակերպելու մեղադրանքով: Նրա գործողությունների հետևանքով զոհվել են հույն, ամերիկացի և բրիտանացի դիվանագետներ: Նշվում է, որ Քսիրոսին ձերբակալել են Անավիսոս շրջանի իր տան մոտ, որը նա վարձել էր անծանոթի անվան տակ: