Դոլարի ու եվրոյի փոխարժեքները 2015թ. առաջին սակարկություններին նավթի գնանկման ֆոնին բարձրացել են ավելի քան 3 ռուբլով` հասնելով համապատասխանաբար 59.35 ռուբլու ու 71.95 ռուբլու:
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 10:21-ի դրությամբ, դոլարի փոխարժեքն աճել է 2 ռուբլով` հասնելով 58.02 ռուբլու, իսկ եվրոն` 1.35 ռուբլով` հասնելով 70 ռուբլու: Այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:
Հավելենք, որ Brent տեսակի նավթի արժեքը նվազել է` հասնելով 1 բարելի համար 55 դոլարի: