Լաս-Վեգասում UFC 182 մրցաշարի շրջանակներում օրերս կայացած գլխավոր մենամարտում միջին ծանրքաշային դիվիզիոնի չեմպիոն Ջոն «Բոնս» Ջոնսը պարտության մատնեց նույն տիտղոսի հավակնորդ Դենիել «Դի Սի» Կորմյեին:
Ինչպես որ հաճախ է լինում, մրցավեճը չարդարացրեց երկրպագուների սպասելիքները, մարտն ընթացավ մի ամբողջ 5 ռաունդ գործող չեմպիոնի բացահայտ առավելությամբ: Ջոնսը հարձակվում և որոշիչ հարվածներ էր հասցնում բոլոր կողմերից, իսկ Կորմյեին մնում էր միայն պաշտպանվել մինչև մարտի ավարտը:
Մենամարտի դիտարժան պահերն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութերում.