Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալուց հետո, այսօր՝ հունվարի 7-ին, առաջին հանդիպումը կանցկացնի Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում, որտեղ իրենց մրցակիցը «Ռեալ»-ն է: Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաղորդել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը դաշտ դուրս կգա առաջին րոպեից:
«Տորեսը կլինի մեկնարկային կազմում: Նրա ֆուտբոլային որակները մեզ կօգնեն: Ֆերնանդոն լավ մարզավիճակում է, և ես երջանիկ եմ նրա գալստյան կապակցությամբ»,-ասել է արգենտինացի մասնագետը: