Հունվարի 8-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում տեղի ունեցած երկրաշարժից Դաստակերտ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող չբնակեցված շենքից քարեր են թափվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ավետյան փողոցի թիվ 15 շենքի Ն. Պ.-ին պատկանող 5-րդ բնակարանում լոգարանի պատից պոկվել է 30×20 սմ չափի ծեփամածիկ և Ռ. Ա.-ին պատկանող լքված շինության երկշերտ պատի արտաքին հատվածից մոտ 5 քմ հատված: