Արմավիրում երկու թմրամոլի են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրում երկու թմրամոլի են հայտնաբերել: Հուլիսի 1-ին, ժամը 20.35-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի բակում գտնվող ավտոտնակում անհայտ անձինք թմրամիջոց են օգտագործում, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հաղորդագրությունից: Մեկնած օպերատիվ խումբը նախկինում դատված, 1976 թ. ծնված Քյարամ Հ.-ին պատկանող ավտոտնակի զննությամբ սեղանի վրա ակնհայտ տեսանելի վայրից հայտնաբերել և առգրավել է սուրճի բաժակ` մուգ շագանակագույն յուրահատուկ սուր հոտ ունեցող մոտ 17 գ հեղուկով, որը ըստ Քյարամ Հ.-ի հայտարարության՝ պատրաստել են 1978 թ. ծնված Ռոման Խ.-ի հետ միասին “Կոդետերպ” տեսակի դեղահաբի, բենզինի, լիմոնի աղի, լուցկու քերուկի և կերակրի սոդայի միջոցով, որպես թմրամիջոց` ներարկման համար։
 Ոստիկանները գտել են նաև մոտ 1.7 գ կշռով կանեփանման զանգված, որը ըստ Ռոման Խ.-ի հայտարարության՝ պատկանում է իրեն, և պատրաստել է վայրի ձևով աճած կանեփի բույսից, իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս