Հաջորդ ակցիան՝ հուլիսի 4-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին” նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժի ենթարկելու պահանջով հաջորդ ակցիան տեղի է ունենալու չորեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00 ԱԺ-ի մոտ: Այդ օրն ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններըև հանդիպելու համար ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Մասնակիցները պահանջելու են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին (“Նեմեց Ռուբո”):
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող “Հարսնաքար” համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից:




Լրահոս