Ալավերդիում կինն ընկել է գնացքի տակ եվ բաժանվել երկու մասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 15.15-ին Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Թումանյանի բաժին, որ շտապ բուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց, որտեղ երկաթգծի վրա հայտնաբերել են մահացած կնոջ մարմին: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրամովան էր, ով անցնելիս է եղել Թումանյան փողոցի վրա գտնվող “Լաչինի միջանցք” կոչվող տարածքին հարակից երկաթգծի վրայով՝ հետիոտների համար չնախատեսված հատվածով: Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ նրա հետ է եղել իր տղան՝ 26-ամյա Արսենը: Այն ժամանակ, երբ մայրը անցնելիս է եղել երկաթգծի վրայով, տղան նկատել է, որ մոտենում է շոգեքարշը և բղավել է, որ կանգնի կամ շտապ անցնի այն, սակայն շոգեքարշը հարվածել է մորը և անցել վրայով՝ մարմինը բաժանելով երկու մասի:

Շոգեքարշը վարել է Սանահին կայարանի մեքենավար 52-ամյա Սամվել Լալայանը, իսկ նրա հետ է եղել նրա օգնականը՝ Կարեն Թամազյանը: Շոգեքարշը Այրում կայարանից դեպի Սանահին կայարան էր մեկնում: Գ. Շամշյանը հայտնում է, որ  Ն. Աբրամովայի ընտանիքը Բաքվից եկած փախստականների ընտանիք էր, և նրանք բնակվում էին Մեծ Այրումում:






Լրահոս