Ռուսաստանում քննարկում են «Բաշնեֆտ»-ի հանձնումը Բաշկիրիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ի տնտեսական զարգացման ու էներգետիկայի նախարարությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի հանձնարարությամբ քննարկում են «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերը Բաշկիրիային փոխանցելու հարցը: Այս հարցով վերջնական որոշում կայացված չէ:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ Բաշկիրիայի իշխանությունները Մոսկվային խնդրում են հնարավորության դեպքում իրենց հանձնել բաժնետիրական կապիտալի մի մասը: Նման կերպ այդ հանրապետությունը կկարողանա մասնակցել ընկերության կառավարմանը:

 




Լրահոս