ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ առավել քան երբեւէ կարեւորվում են ՏԻՄ ընտրությունները, քանի որ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ տեղական ինքնակառավարման մարմինները վճռորոշ դերակատարում ունեն ընտրական գործընթացում:
Եւ այսպես, ԿԸՀ-ն սահմանել է 2012թ.-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կարգը, նշանակել ընտրության օրերը:  Սույն թվականի հուլիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան  Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի 15 համայնքներում, որից Լոռու մարզի Ահնիձոր, Սարամեջ, Սարչապետ եւ Վայոց ձորի Գետափ համայնքներում կանցկացվեն ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու ընտրություններ: Համայնքների 37 թեկնածուներից 20-ը ՀՀԿ, 3-ը ԲՀԿ անդամներ են, իսկ 14-ը՝ անկուսակցական: Նշենք, որ ԲՀԿ 2 թեկնածուներն առաջադրված են նույն՝ Բյուրեղավան, իսկ 1-ը՝ Գեղարքունիքի Այրք համայնքներում:




Լրահոս