ԻՆՉՊԵՍ ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ վերջին տարիներին դպրոցներից նպատակային գործուղումները վերացել են: 2004թ. Տավուշի հանրակրթական 7 դպրոցներից բուհեր գործուղված շրջանավարտներից միայն մեկն է մարզ վերադարձել ու հարազատ Վարագավանի դպրոցում աշխատանքի անցել: Կրթության վարչության պետի խոսքով՝ շրջանավարտները տարբեր պատճառներով հայրենի դպրոց չեն վերադարձել, սակայն վերադառնալու դեպքում էլ չէին կարող աշխատանքի անցնել, որովհետեւ դպրոցներում տվյալ մասնագետի կարիք չկա: Դպրոցների տնօրենները կեղծ տեղեկանք են տվել, համայնքապետերը դրանց տակ ստորագրել են, մարզպետարանն էլ հաստատել է ցանկը: Նպատակային գործուղվածները վարվել են Նոյի ագռավի նման՝ գնացել ու չեն վերադարձել: Փաստորեն, դպրոցների տնօրենները, համայնքապետերը եւ մարզպետարանը համատեղ խաբել են պետությանը: Սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ են ոչ մասնագետ ուսուցիչները: Նպատակային գործուղումները ճիշտ օգտագործելու դեպքում նրանց կարելի էր փոխարինել բարձրագույն մանկավարժական կրթությամբ տեղացի կադրերով:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս