Հաղորդավարուհի Ալլա Դովլատովան ապշեցրել է բոլորին իր կառուցվածքով: Երեխայի ծնունդից հետո նա բավականաչափ գիրացել էր ու երկար ժամանակ չէր կարողանում նիհարել, մինչ սկսեց կիրառել հրաշք դիետան: Վստահաբար, հիմա շատ աղջիկների ու կանանց հետաքրքրեց, թե այդ ինչ նոր մեթոդով է սնվում Ալլան, որ 1 ամսվա ընթացքում նիհարել է 7 կիլոգրամով: 37-ամյա հաղորդավարուհին անկեղծացել է՝ ասելով, որ նիհարելու գաղտնիքը քիչ կալորիականությամբ սպիտակ պանիրն է, որը նա ուտում է ամեն ինչի հետ: Ալլան սննդակարգից հանել է նաեւ ալյուրով պատրաստված ցանկացած բան, ժամը 6-ից հետո էլ միայն միրգ է ուտում: Հաղորդավարուհին հավաստիացնում է, որ այս դիետան շատ արդյունավետ է:
ՆԻՀԱՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ