Եվրոպայում հակաիսլամիստական ստուգայցեր են իրականացվել. կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի՝ միանգամից մի քանի երկրում անցած գիշեր ու այսօր առավոտյան ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները հակաիսլամիստական ստուգայցեր են իրականացրել:

Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ստուգայցերի արդյունքում երկրի մի քանի քաղաքներում, ինչպես նաև՝ Փարիզում ձերբակալվել է 13 մարդ: Բնակելի շենքերում, որտեղ իրականացվել են ստուգայցերը, հայտանաբերվել է 4 АК-47 Կալաշնիկով ինքնաձիգ, 4 ատրճանակ, ինչպես նաև՝ ոստիկանական համազգեստ, կեղծ փաստաթղթեր, մեծ թվով զինամթերք:

150116083411_belgium2_624x351_epa (1)

Բրյուսելում ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Բելգիայի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերված փաստաթղթերն ու իրերը թույլ են տալիս եզրակացնել, որ խումբը ծրագրավորել էր հարձակում իրականացնել ոստիկանների վրա:

Քննիչները փորձում են պարզել երկու կասկածյալների ինքնությունը:

Իսկ Ֆրանսիայում՝ Փարիզում ու դրա մերձակայքում, ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, ովքեր կասկածվում են Ֆրանսիայի մայրաքաղաքում անցած շաբաթ 17 մարդու մահվան հանգեցրած ահաբեկչության մեջ:

Համաձայն հաղորդագրության՝ ձերբակալվածները կասկածվում են ահաբեկիչներին   զենք ու մեքենա տրամադրելով աջակցություն ցուցաբերելու մեջ:




Լրահոս