«Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ մատը բանակին չկպցնեն: Վերջին անգամ եմ ասում ու զգուշացնում եմ: Ախրաննիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն»:
Ցավոք, Խաչատուրովի սպառնալիքն ուշացած է: Թեեւ ո՞վ գիտի, թե ախրաննիկների, սափրագլուխների հաջորդ զոհի անունը երբ հայտնի կդառնա: Կարեւորը նման մարդկանց ուղղելն է, իսկ ավելի ճիշտ՝ հասարակությունից մեկուսացնելը: Այլապես «Պոպլավոկ»-ից մինչեւ «Հարսնաքար» հետին թվով արվող սպառնալիք-զգուշացումները, ինչպես երեւում է, բացարձակապես արժեք չունեն: Իսկ զինվորական բարձր կոչում ունեցող Խաչատուրովը պետք է լավ իմանա, որ հենց այնպես հնչող դատողություններն ավելի են արժեզրկում այն ամենը, ինչը մինչեւ վերջերս կարող էր փոքր-ինչ լուրջ թվալ: Դրա համար պետք է խոսել ժամանակին ու տեղին: