Երեւանում, այսօր` հուլիսի 10-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ադոնցի փողոցի թիվ 19 հասցեում՝ “Պրահա” հյուրանոցի տանիքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ` ավտոսանդուղքով, որը հետ է վերադարձվել՝ անհրաժեշտությունը վերանալու պատճառով:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում՝ շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին: