Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը լքել է հիվանդանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, երեկ դիմակավորված անձանց կողմից ծեծի էր ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյան, ով ավելի շատ հայտնի է Նավակ Ճոճող անվամբ:

Նրան ծեծի էին ենթարկել մահակներով, ինչից հետո Վ. Գաբրիելյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Այնտեղ ոչ ամբողջական օգնություն ստանալուց հետո ակտիվիստը լքել է հիվանդանոցը:

Արդեն սոցիալական կայքի իր էջում նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել իր բոլոր ընկերներին և նշել է. «Կարծում եմ, կասկածող պիտի չլինի, որ այստեղ վհատվող, ընկճվող ու դուխաթափ լինող չկա:  Իմ գլուխը միշտ բարձր ա, դուխս երեկվանից եռապատիկ տեղը»:

 

 




Լրահոս