ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՀԿ-ին հորդորում են լինել ավելի ակտիվ, ինչն ինքնին ծիծաղելի է»:

Մանվել Բադեյան hayeli.am

Քաղաքականության մեջ ինչպես պատահականությունները, այնպես էլ ծիծաղելի երեւույթները հազվադեպ են արժանահավատ թվում: Չարժե ասել, թե հասարակության գոնե կեսը հիացած է «Բարգավաճ Հայաստան»-ով, բայց այն, որ այս կուսակցությունը, վարչական ռեսուրսներ ու փող ունենալուց բացի, համակիրների մեծ բանակ էլ ունի, անհերքելի փաստ է: Այսինքն՝ ԲՀԿ-ի ակտիվացումը լուրջ քաղաքական ալիք կարող է առաջացնել, ինչն էլ նշանակում է, որ նրանք, ովքեր շահագրգռված են դրանում, կարող են այս կուսակցությանը ակտիվության մղել: Իսկ նման ուժի ակտիվության արդյունքը ցանկացած դեպքում ծիծաղելի չի կարող լինել:




Լրահոս