Քաղաքացիները հայտարարում են ժողովրդական սգո օր և կոչ անում միանալ իրենց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ քաղաքացիներ այսօր ժողովրդական սգո օր են հայտարարել: Նրանք կոչ են անում բոլորին աշխատանքի չգնալ և միանալ իրենց Ազատության հրապարակում:

«Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։

Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք, բաց թողեք ձեր աշխատանքային օրը, և գտնվեք Ազատության հրապարակում», – նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ բժիշկները յոթ օր պայքարեցին Գյումրիի սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի համար, սակայն նրան փրկել չհաջողվեց:




Լրահոս