Լրահոս
- 22.11 21:50
- 22.11 20:50
- 22.11 18:20
- 22.11 11:58
- 22.11 08:47
- 22.11 08:24
- 22.11 07:50
Բրիտանական «The Independent» թերթը գրում է, որ երբ համաշխարհային առաջնորդները, այդ թվում նաև արքայազն Չարլզն ու Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, ապրիլ ամսին Թուրքիայի կառավարության հրավերով հավաքվեն Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակին նվիրված միջոցառումներին, մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերի հոգիները կշրջեն նրանց հետ:
Աննախադեպ քաղաքական հիմարությամբ՝ Թուրքիան ծրագրում է օգտագործել Գալիպոլիի իրադարձությունները՝ փորձելով հետին պլան մղել Օսմանյան կայսրության տարածքում իր իսկ կողմից իրականացված զանգվածային սպանությունները՝ 20-րդ դարի առաջին հոլոքոստը:
Բրիտանական պարբերականի հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆիսկը նշում է, որ չնայած թուրքերը նախօրոք գիտեին, որ իրենց հրավերը մերժվելու է, 102 պետությունների ղեկավարներին ուղարկված հրավերների հետ մեկտեղ հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահին:
«Թուրքերն, իհարկե, վախենում են, որ 1915 թ կհիշվի որպես իրենց երկրի կողմից ընդդեմ մարդկության իրականացված սարսափելի հանցագործության տարելից, որի ժամանակ տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ են սպանվել, իսկ նրանց կանայք բռնաբարվել են ու իրենց երեխաների հետ մահվան երթի ուղարկվել դեպի Միջագետք»,- գրում է հոդվածի հեղինակը: