ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտին Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ ՀԺԱՄ կուսակցությունը փաստացի ինքնալուծարվեց՝ միանալով ՀՀԿ-ին: Նույնիսկ դրա նախագահը՝ Վահրամ Մկրտչյանը, ընդգրկվեց ՀՀԿ ցուցակ՝ պատգամավոր դառնալու խոստման դիմաց: Բայց ՀՀԿ-ն նրան անտեսեց, ինչի արդյունքում Մկրտչյանը չդարձավ պատգամավոր, չկա նաեւ նրա կուսակցությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա վստահեցրեց, որ ինքը ստացել է համագործակցության առաջարկ, բայց ոչ պատգամավորական մանդատի խոստում. «Կուսակցությունների միավորման գործընթացն ավարտված չէ, քանի որ միայն ես եմ ՀՀԿ ցուցակում: Աշնանը կայանալիք համագումարում ՀԺԱՄ-ը կորոշի՝ մնում է ՀՀԿ-ի հետ, թե ոչ: Եթե որոշի չմնալ ՀՀԿ-ի հետ, ես կմնամ ՀԺԱՄ-ի հետ»: Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ առաջիկայում ՀԺԱՄ-ին հետողորմյա անեն, ու նրանք ՀՀԿ-ին չմիանան:




Լրահոս