Եվրոպային 2015-ին կարող է «քաղաքական երկրաշարժ» սպասվել. սա կապված է ընտրողների աչքին քաղաքական կուսակցությունների աճող գրավչությամբ: Նման եզրակացություն է կատարվում Economist Intelligence Unit-ի հետազոտությունում. գրում է BBC-ն:
Այդ կուսակցությունների հանրաճանաչության աճը նրանց հաղթանակ է խոստանում, իսկ ավանդական քաղաքական ուժերը ստիպված են անդամակցել նախկինում անհեթեթ թվացող դաշինքներին. նշում է EIU-ն:
Հետազոտության հեղինակի կարծիքով՝ Եվրոպայում իրավիճակը կարելի է անվանել «ժողովրդավարության ճգնաժամ», որի արմատներն ընկած են էլիտայի ու ընտրողների միջև հեռավորությամբ: