Ավտովթար՝ Գյումրիում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վ.Սարգսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 LS 277 և «Վոլկսվագեն» մակնիշի 31 ՕՍ 735 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ. Հ.-ին:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ. 1977 թ.) և Կ. (ծնվ. 1992 թ.) Հ.-երը տեղափոխվել են Գյումրու ԲԿ:




Լրահոս