ԵՆՈՔՅԱՆԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս Ազգային Ժողովի ընտրություններից առաջ գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում խորհրդարան տանել: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ենոքյանը չի լինելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: Մեր հրապարակումից հետո տիկին Ենոքյանը վրդովվել եւ վիրավորվել էր: Սակայն արդեն փաստ է, որ 5-րդ գումարման ԱԺ-ում Ենոքյանը չկա: Փորձեցինք զրուցել ԱԺ նախկին պատգամավորի հետ՝ պարզելու, թե այժմ նա ինչով է զբաղված: «Այլ մարդիկ կան, զբաղվե՛ք իրանցով հա՞, ինձ մի՛ զանգահարեք»,-սրտնեղած ասաց ԲՀԿ-ականն ու անջատեց հեռախոսը:




Լրահոս