Պալաչի երթուղիների վարորդները դադարեցրել են գործադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Քինգ դե լյուքս” ընկերությանը պատկանող` Աբովյանի և Չարենցավանի երթուղիների վարորդները այսօրվանից դադարեցրել են գործադուլը. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին` արդյոք տրանսպորտի և կապի նախարարությունը ուսումնասիրել և պարզե՞լ է, թե ԲՀԿ-ի ավտոբուսները որքանով են օրինական կամ անօրինական շահագործվել, Բեգլարյանը պատասխանեց. “Դե, բոլորդ տեղյակ եք, որ նրանց դժգոհությունները անօրինական են, նրանք էլ պնդում են, թե օրինական են: Հիմա ուսումնասիրում ենք հարցը: Ամենակարևորն այն է, որ երթուղիներն այս պահին աշխատում են”:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի սանիկի` Արթուր Հարությունյանի (Պալաչի) երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել` բողոքելով Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների աշխատանքից:




Լրահոս