Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ընտրել է 2014թ. լավագույն մարզչին: Լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կառլո Անչելոտին:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքում մադրիդյան ակումբը նվաճել էր Իսպանիայի ու Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթներն ու իսպանիայի սուպերգավաթը:
Անչելոտիի ակտիվում կա 169 միավոր: Երկրորդ տեղում է «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն (139 միավոր): Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիա»-ն գլխավորող Պեպ Գվարդիոլան: