ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ կառավարությունը վկայակոչում է, թե փոքր եւ միջին բիզնեսն ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ, Կոտայքի մարզում ստեղծված իրավիճակն այլ բան է փաստում: Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի  վարած «կացնային» քաղաքականության արդյունքում շատ գործարարներ փակել են իրենց բիզնեսները: Ձեռներեցներն այս կերպ են արտահայտում իրենց բողոքը: Նրանցից մեկը՝ մի տարեց տղամարդ, մեր թղթակցի հետ զրույցում բարձրաձայն լացել է՝ դժգոհելով Սահակյանի քայլերից: Նոր պետի աշխատաոճից դժգոհ են նաեւ հարկայինի աշխատակիցները, որոնցից մի քանիսն արդեն դուրս են եկել աշխատանքից: Ինչո՞ւ է ՊԵԿ-ը խթանում արտագաղթը, ինչո՞ւ է մարդկանց զրկում աշխատատեղերից: «Ժողովուրդ»-ի այս հարցերին ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանն ահա թե ինչ պատասխան տվեց. «Ըստ համակարգչի՝ Հրազդանը հայտնվել է ռիսկային դաշտում, եւ այնտեղ վարվում է կոշտ քաղաքականություն»: Թեմայի շարունակությունը կարող եք կարդալ վաղվա մեր համարում: 




Լրահոս