Չինաստանի ամենահարուստ մարդը՝ 49-ամյա Ջեկ Ման, օգտակար խորհուրդներ է տալիս բիզնես սկսելու ու վարելու վերաբերյալ:
Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են գտնվում մեկ մարդու ձեռքում: Եթե մտնում եք քաղաքականություն, մոռացեք բիզնեսի մասին և հակառակը: Երբ փողը հանդիպում է քաղաքականությանը, սա հավասարազոր է նրան, որ լուցկին հանդիպի դինամիտի (ուժանակ). պայթյունի սպասի
Մենք այստեղ ենք, որպեսզի ամբողջ ուժով ապրենք. Ես միշտ ինքս ինձ ասում եմ, որ մենք ոչ թե աշխատելու,այլ կյանքը վայելելու, այլ մարդկանց կյանքն ավելի լավ դարձնելու համար ենք ծնվել, այլ ոչ թե անընդհատ աշխատելու համար:
Եթե դուք երբեմն ձեզ թույլ եք տալիս փնթփնթալ, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Իսկ եթե դուք դեպրեսիայի մեջ եք ընկնում պարբերաբար ու հաճախ եք բողոքում կյանքից, ապա դա նմանվում է ալկոհոլիզմի՝ ինչքան շատ ես խմում, այդքան ավելի դժվար է դառնում կանգ առնելը: Դեպի հաջողություն տանող ձեր կյանքի ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում ու չեն փնթփնթում:
Աշխարհը թքած ունի, թե դուք ինչ կասեք, կարևոր է, թե դուք ինչ կանեք:
Իրական հնարավորություններն այնտեղ են, որտեղ ոչ ոք դրանք չի տեսնում:
Սկսեք ադապտացվել նոր պայմաններին մինչ դրանք կփոխեն ուրիշները:
Ձեր վերաբերմունքը որոշում է այն, թե ինչքան հեռու կգնաք դուք:
Հաճախ այնպես է պատահում, որ լավ հնարավորությունը դժվար է լինում հասկանալի կերպով բացատրել: Այն, ինչ կարելի է հեշտ ու պարզ բացատրել, որպես կանոն, չի հանդիսանում լավ հնարավորություն:
Այս աշխարհում ամենաանհուսալին մարդկանց միջև հարաբերություններն են:
Այսօր հեշտ չի լինի, վաղն ավելի վատ կլինի, սակայն վաղը չէ մյուս օրը ամեն ինչ հիասքանչ կլինի: