Դոնեցկի ողբերգությունը. Մոսկվան ու Կիևը մեղադրում են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան ու Ռուսաստանը կրկին իրար մեղադրում են Դոնեցկում տեղի ունեցած ողբերգության մեջ. հասարակական տրանսպորտի կանգառում ընկած արկի հետևանքով, տարբեր տեղեկությունների համաձայն, 7-15 մարդ է զոհվել:

«Ահաբեկիչներն այսօր կրկին ընդդեմ մարդկության սարսափելի ակտ են կատարել: Սրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանի Դաշնությունը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Կատարվածը դիտարկում ենք որպես ընդդեմ մարդկության հանցագործություն, կոպիտ սադրանք, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ «նորմանդյան» քառյակի՝ վերջերս ավարտված հանդիպման արդյունքում նկատվող ձեռքբերումները ձախողելուն»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:




Լրահոս