Ռուսաստանն ու Իրանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ւրանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը կաճի, կարծում է Հասարակաքաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Մերձավոր ու Միջին Արևելքում Ռուսաստանի լուրջ գործընկերոջ դերը համապատասխանում է Իրանին ու Պակիստանին… Իրանը բարդ գործընկեր է, սակայն շահերը շատ հարցերում համընկնում են, ինչն էլ թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը: Հատկապես հաշվի առնելով այն, որ ընդդեմ Իրանի պատժամիջոցները, միևնույն է, կգործեն, ինչպես և ընդդեմ Ռուսաստանի կիրառվածները»,- ասել է Եվսեևը:

Սակայն, նրա խոսքերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առկա բանաձևը, որը սահմանափակումներ է ենթադրում նաև ծանր սպառազինությունների մատակարարման հարցում և որոնք ժամանակին արժանացել են նաև Ռուսաստանի հավանությանը, մասնակիորեն կզսպեն այդ համագործակցությունը:




Լրահոս