Կատալոնական «Բարսելոնա»-ն շուտով բանակցություններ կսկսի թիմի պաշտպան Դանի Ալվեսի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, որը, սակայն, ընդամենը 1 տարվա ժամկետ կունենա: Դանի Ալվեսը ևս ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, սակայն ավելի երկար ժամկետով:
Նշենք, որ Ալվեսի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մրցաշրջանում նա 20 հանդիպում է անցկացրել և չորս արդյունավետ փոխանցում կատարել: