Իրանը հրաժարվել է արտասահմանյան երկրների հետ ամերիկյան դոլարով հաշվարկներ կատարելուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իրանի Կենտրոնական բանկի հայտարարությանը:
Իրանի Կենտրոնական բանկի փոխտնօրեն Գոլյամ Ալի Կամյաբիի խոսքերով՝ հետայսու արտասահմանյան պայմանագրեր կնքելու ժամանակ Իրանը կօգտագործի այլ արտարժույթներ: Դա մասնավորապես կլին յուան, եվրո, թուրքական լիրա, ռուսական ռուբլի ու հարավկորեական վոնա:
Երկրի իշխանությունները նաև դիտարկում են այլ դրամական միջոցների օգտագործման հնարավորությունը: Մոտ ժամանակում նախատեսվում է նման համաձայնագրերի կնքումը: