Ռուսաստանում ճգնաժամը կարող է հանգեցնել ոչ միայն բելառուսական ու մերձդնեստրյան ռուբլու, այլև՝ ղազախական տենգեի արժեզրկմանը: Այս մասին իրենց հետազոտությունում զգուշացնում են Էկոնոմիկայի զարգացման բարձրագույն դպրոցի կենտրոնի մասնագետները:
Նշվում է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը հանգեցնում է Ղազախստան արտահանման աճին, և ի պատասխան՝ Ղազախստանի Ազգային բանկը, ամենայն հավանականությամբ, կկրկնի 2014 թ. փետրվար ամսվա արժեզրկումը, սակայն այս անգամ տենգեն ավելի քան 20 %-ով կարժեզրկեն:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ղազախների` ռուսական ապրանքների աժիոտաժային պահանջարկը զարմացրել էր Ռուսաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին: Եվ սա զարմանալի չէ, քանի որ տենգե ունեցողների համար դոլարով ապրանքների գներն ընկել էին կրկնակի անգամ:
Հավելենք, որ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության է ու Մաքսային միության անդամ, որոնց անդամակցել է նաև Հայաստանը: