Թերթին հայտնի է դարձել, որ կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սա-նիկ Արթուր Հարությունյանի (Պալաշ) դիմումը, գտել է, որ “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը խախտել է “Բարեգործության մասին” օրենքը: Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ “Ծառուկյան” հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր ևս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող “Քինգ դե լյուքս” ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթի թղթակցին հայտնել է, որ որևէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեև սպասում էդրան: Դալլաքյանը նաև հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երևան մայրուղին և վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:
ՀԺ. Ծառուկյան բարեգործական հիմնադրամը խախտել է Բարեգործության մասին օրենքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ