ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին պաշտոնական միջոցառման ժամանակ կադրում է հայտնվել մաստակը բերանում: Ամերիկայի առաջնորդը չի կարողացել հրաժարվել մաստակից Հնդկաստանում Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթին:
Զորահանդեսի ժամանակ Օբաման նստած է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողքին: Մինչ վերջինս նրան ինչ-որ բան է պատմել, Օբաման բերանից հանել է մաստակը, այնուհետև այն կրկին դրել է բերանն ու շարունակել ծամել: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի կողքին նստած է եղել նաև նրա կինը` Միշել Օբաման:
Ամերիկացի լրագրողները ենթադրել են, որ Օբաման ծամել է հատուկ մաստակ, որն օգնում է հաղթահարել նիկոտինային կախվածությունը: