Թուրքիայի ոստիկանությունն ապօրինի գաղտնալսումների գործով ձերբակալել է երկրի անվտանգության ծառայությունների 26 սպայի:
Ստուգայցեր են անցկացվել երկրի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը: Սպաներին ձերբակալել են քաղաքի դատախազության օրդերով: Ձերբակալվածներն աշխատել են ոստիկանական հետախուզությունում:
Հիշեցնենք՝ 2013 թ Թուրքիայում մեծ հնչողություն ստացած հակակոռուպցիոն օպերացիա է անցկացվել, ինչից հետո երկրում սկսել են ձերբակալել «Հիզմեթ» շարժման մասնակիցների, ովքեր իբրև թե ոգեշնչում ու ֆինանսավորում են ԱՄՆ-ում ապրող ընդդիմադիր իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ Գյուլենը ձգտում է տապալել Թուրքիայի կառավարությանը: