Մոսկվայում «օրենքով գողերի» հերթական հավաքն է խափանվել. ձերբակալվել է 50 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից խափանվել է քրեական աշխարհի ղեկավարների հերթական հավաքը: Ձերբակալվել է 50 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ձերբակալություններն իրականացվել են Մոսկվայի արևելյան շրջանի ռեստորաններից մեկում: Առկա օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները ծրագրավորում էին քննարկել իրենց պատիժը կրող անձանց ֆինանսավորման հարցը, ինչպես նաև՝ դրամական միջոցների վերաբաշխման հարցը:

«Հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալել են 50 առաջնորդի և քրեական հանցավոր աշխարհի ակտիվ մասնակիցների, այդ թվում՝ Ադրբեջանի հանրապետության 54-ամյա «օրենքով գողի»՝ Յունուս մականվամբ,- հայտնել են նախարարությունից:




Լրահոս