Անժամկետ հացադուլ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել դատապարտյալ Արմեն Հակոբյանը: Այս մասին
Armlur.am-ին հայտնեց դատապարտյալի մայրը՝ Լուսաբեկ Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ հացադուլ անելու պատճառն այն է, որ Ա. Հակոբյանը տառապում է մենինգոէնցեֆալիտ հիվանդությամբ, որը ձեռք է բերել կալանավայրում:

Դատապարտյալի մոր խոսքով՝ նրան վիրահատել են, սակայն դեռ բուժումը չավարտած՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:

«Բանն այն է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ն անգամ բժիշկներ չունի, ունի միայն բուժակներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ իր որդին բժիշկ ունի Երևանում, սակայն վերջինս հրաժարվում է
անհրաժեշտ հաճախականությամբ գնալ Վանաձոր՝  հիվանդին զննելու: Գլխի վիրահատությունից հետո Հակոբյանը պետք է պարբերաբար անալիզներ հանձնի և անցի մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիա, ինչը տեխնիկապես անհնար է անել
«Վանաձոր» ՔԿՀ-ում:




Լրահոս