Ղազախական «Տոբոլ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ակումբի մարզական տնօրեն Կոնստանտին Գալչենկոյի կողմից արժանացել է գովեստի խոսքերի, նշված է ակումբի պաշտոնական կայքում:
«Կառլենի մականունը հավանաբար արդեն բոլոր գիտեն՝ Գատուզո: Շատ կոշտ և չզիջող ֆուտբոլիստ է: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա վրդովվի կամ ոչ շրջահայց որոշում ընդունի: Մեծ փորձով ֆուտբոլիստ է, խաղացել է «Անժի»-ում, խաղում է Հայաստանի հավաքականում:
Լավ մրցակիցների դեմ է խաղացել, իսկ այդ հանդիպումներում պետք է դրսևորվել ոչ թե 100, այլ 150 կամ 200 տոկոսով: Շատ աշխատասեր ֆուտբոլիստ է»,- նշել է նա: