ԱՆՏԵՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքից 168 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավար Սուրեն Խուդավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում ոչ մի հիմնախնդիր լուծված չէ: Համայնքը գազաֆիկացված չէ, չունի կանոնավոր ջրամատակարարում, դպրոցը վերանորոգման կարիք ունի, ներհամայնքային ճանապարհները քանդված են, մանկապարտեզ գոյություն չունի: Նկատելի է բնակչության զգալի արտագաղթ (2000թ. ապրում էր 608  մարդ, այսօր՝ 536), շուրջ 280 մարդ աշխատանք չունի: «Մայրաքաղաքով հայրենիք չես պահի, այն սկսվում է սահմանից: Իսկ սահմանում վիճակն անհուսալի է ու լարված: Մեր հարեւանները զբաղված են բերքահավաքով, կվերջացնեն ու կխանգարեն մեզ»,-վստահեցրեց համայնքապետը: Նկատենք, որ չնայած այս տխուր իրավիճակին՝ ՀՀ կառավարությունը մարզերի զարգացման ծրագրում չի ընդգրկել այս համայնքը: Մինչդեռ ընդամենը 300 մ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Մազամի համայնքի յուրաքանչյուր ընտանիք ամսական պետության կողմից 100 դոլարին համարժեք փոխհատուցում է ստանում, որպեսզի չլքի գյուղը:




Լրահոս