Ադրբեջանի ԶՈւ կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված հայկական բանակի դեմ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Ի պատասխան հարցին, թե սահմանին եղած լարվածությունն արդյոք պատերազմի վերսկսման ազդանշան է, Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ իր գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է վնաս հասցնել հայկական բանակին, սակայն չի կարող։
«Հակառակորդը կարող է ամեն օր ակտիվանալ, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում»,- հայտարարեց նա: