ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը տիկնոջ հետ ժամը 11-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով թիվ 24 ընտրատեղամասում։
Նրա խոսքերով, ինքն իր քվեն տվել է հզոր, անկախ ու միասնական պետությանը: Այն հարցին, թե 5 տարի հետո ինչպիսին է տեսնում Արցախը, Բակո Սահակյանն ասել է, որ 5 տարի անց Արցախը լինելու է բարեկեցիկ, բարգավաճ և ավելի գեղեցիկ: