Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում այսօր մեկնարկեց Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը:
Մրցումների առաջին օրը մրցասպարեզ մտան խոցասուսերակիրները: Աղջիկների պայքարում հաղթեց եւ հանրապետության չեմպիոն հռչակվեց Լիլիթ Էվոյանը: Նա եզրափակիչում պարտության մատնեց անցած տարվա չեմպիոն Էմմա Պողոսովային:
Տղաների մրցաշարում առաջին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, որը վճռական մրցամարտում հաղթեց Արթուր Քոչարյանին: Վաղը մեդալներ կվիճարկեն ճկասուսերակիրները, իսկ առաջնության վերջի օրը մրցասպարեզ կմտնեն միայն թրասուսերակիրները: