ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 1 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի բյուջեի նախագծում, որը կներկայացվի ԱՄՆ-ի կոնգրեսին հաջորդ շաբաթ, կներառվի Ուկրաինային հավելյալ  ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կետ:

Նա պատմել է BBC-ին, որ կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում ևս մեկ միլիարդ դոլարի վարկային երաշխիք կարող է տրամադրվել Ուկրաինային, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն տնտեսական բարեփոխումները:

Հավելենք, որ Վաշինգտոնն արդեն ստորագրել է Կիևի կառավարությանը 2 միլիարդ դոլարի վարկային երաշխիք տրամադրելու մասին համաձայնագիրը:

Ուկրաինայի տնտեսությունն այժմ գտնվում է փլուզման եզրին երկրի արևելքում զինված հակամարտության պատճառով:




Լրահոս