Փետրվարի 2-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 18:00-ին Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ, իսկ օրակարգում կլինի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների հանդիպումից հետո նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա եռյակի անունից հայտարարեց, որ իրենք աջակցում են այն քաղաքացիներին, ովքեր այս պահին իրենց դժգոհությունն են հայտնում և պահանջում են օրենքի կասեցում:




Լրահոս