Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Սերենայի հետ. Մարիա Շարապովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում պարտվել էր Սերենա Ուիլյամսին, կարծիք է հայտնել, որ առաջնության եզրափակիչ խաղը հետաքրքիր է ստացվել:

Աշխարհի երկրորդ ռակետի խոսքով` ինքը գոհ է իր ելույթներից:

«Առաջին հերթին` ցանկանում եմ շնորհավորել Սերենային հաղթանակի առթիվ: Նա ցույց է տալիս հիանալի խաղ: Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալ: Երկար ժամանակ չէի կարողանում հաղթել  նրան, իսկ հիմա էլ շնորհավորում եմ նրա ձեռքբերումները:

Հպարտանում եմ, թե ինչպես անցկացրեցի մրցաշարը, ինչպես խաղացի եզրափակչում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս մրցաշարը դարձնում եմ ամենալավն աշխարհում», – նշել է նա:




Լրահոս