«Մենք կօգնենք ընդդիմությանը, ի՞նչ է պատահել»:
Սոցիոլոգիան նախ եւ առաջ որպես շահութաբեր բիզնես դիտարկող Ա. Ադիբեկյանը լրիվ հույսը կտրել է, որ ընդդիմությունն էլ մի օր կարող է իրեն սոցհարցումների պատվերներ տալ: Նախագահի ընտրություններին ավանդական խոշոր ավարն ապահովելու համար Ահարոնն արդեն լայնածավալ գովազդային արշավ է սկսել ու պնում է, թե իր հարցումները, ի տարբերություն բոլոր մյուսների, 100-տոկոսանոց ճշգրտություն ունեն: Ընդդիմությունը, միեւնույն է, ասվածին չի հավատում, Ադիբեկյանն էլ երեւի մշտական պատվիրատուներից ձանձրացել է, ու նախատեսում է անվճար խորհուրդներով հիմա էլ աջակցել ընդդիմադիրներին: