Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո Հայ առաքելական եկեղեցին կկատարի սրբադասման արարողություն։ Վերջին սուրբը, որ հռչակվել է, հայրապետներից Մովսես Տաթեւացին է։
Սրբադասման համար 4 պայմաններ գոյություն ունեն. նահատակությունը՝ հավատքի եւ հայրենիքի համար, սրբակյացությունը՝սրբակենցաղ բարքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, եւ հավատքի քարոզչությունը, տարածումը։
Այս 4 պայմանների առկայությամբ է առաջացել ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն կատարելը։ Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում և հռչակում է հոգևոր սխրանքը։ Սրբացնողը ժողովուրդն է, եկեղեցին միայն ճանաչում է դա։
Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հավաքական սրբադասումը տեղի կունենա ապրիլի 23-ին: