Ծառն ընկել է ՃՈ տուգանային հրապարակի մեքենաների վրա.(Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածքում (“Գայի պլաշադկա”), ժամը 18.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն կաղնու մի ճյուղ պոկվել և ընկել է տուգանային հրապարակում կայանված “ԲՄՎ 525” մակնիշի 45 AՏ 555 համարանիշի, “Համմեր” մակնիշի 19 DR 999 համարանիշի, “ՎԱԶ 21 115” մակնիշի Լ 3943 համարանիշի և “ՎԱԶ 2106” մակնիշի 63 ՕՕ 254 համարանիշի ավտոմեքենաների վրա: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված տարածքում կան մի քանի ծառեր, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, և, եթե աշխատանքներ չկատարվեն ծառերը էտելու ուղղությամբ, ապա չի բացառվում, որ նման դեպք նորից կրկնվի:
Ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում է դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություն և թույլտվություն ստանալուց հետո “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի աշխատակիցները կկատարեն նշված վտանգը կանխելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ: 
Ըստ մասնագետների՝ նշված ծառերը ավելի քան 300 տարվա ծառեր են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, թե ով է փոխհատուցելու ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով հասցված վնասը, դեռևս հայտնի չէ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ծառը նույնիսկ անուն ունի. ճանապարհային ոստիկաններն այն անվանում են “Ուզբոյի ծառ”:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս