“Արմավիա” ավիափոխադրող ընկերության գրասենյակի մոտ տասնյակ ակտիվիստներ են հավաքվել եւ բողոքում են Հալեպ-Երևան չվերթի տոմսի արժեքի բարձրացման դեմ: “Ամոթ” վանկարկումներով քաղաքացիական հասարակության ակտիվիստները իրենց բողոքն են արտահայտում “Արմավիա” ավիաընկերության գնային քաղաքականության դեմ, որը ձեւավորվել է մինչ այժմ տեղի ունեցող բախումների արդյունքում: Ակտիվիստների տվյալներով տոմսերի արժեքը դարձել է 200 եւ 225 հազար դրամ այն դեպքում, երբ այսօր սիրիահայերի համար վերադարձը հայրենիք կյանքի հարց է:
Ամոթ Արմավիա ավիաընկերությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ